ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ տարի է` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ են ԱԺ երիտասարդ պատգամավորուհիներ Նաիրա Կարապետյանն ու Արփինե Հովհաննիսյանը: Այս ընթացքում գումարվել են ԵԽԽՎ մի քանի լիագումար նիստեր, որոնց մեր պատվիրակության անդամները պարտաճանաչ կերպով մասնակցել են: Սակայն այս ընթացքում որեւէ անգամ որեւէ հարցի շուրջ ելույթ չեն ունեցել, որեւէ կերպ չեն հակադարձել ադրբեջանամետ նախաձեռնություններին ու զեկույցներին, եւ առհասարակ, նրանց ներկայացվածությունը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում կրել է զուտ ներկայացուցչական եւ ֆորմալ բնույթ: Տեղեկացնենք, որ մեկ պատգամավորի գործուղման համար պետական բյուջեից ծախսվում է 3000-3500 եվրո: Եվ, փաստորեն, այսքան գումար է ծախսվում` ոչնչի դիմաց: Իսկ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն առանձնապես չի մտահոգվում, քանի որ օրիորդների պասիվության արդյունքում ինքը լրացուցիչ ազդեցություն է ձեռք բերում Սերժ Սարգսյանի մոտ` ապացուցելով, որ ՀՀԿ-ի միակ հույսն է:




Լրահոս