Անցնող շաբաթն առանձնացավ ոչ միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակով, այլև` սահմանային լարվածությամբ, որի հետևանքով անմեղ զոհեր ունեցանք: Սակայն ամեն ինչի մասին սկզբից:
Դեկտեմբերի 6-ի հանրաքվե
Դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` ընտրողների 63.35 տոկոսն «այո» է ասել փոփոխություններին: Իհարկե, այս տվյալները թերահատավորեն ընդունվեցին թե’ քաղաքացիների, թե’ ընդդիմադիր գործիչների շրջանում: Նրանք համոզված են, որ այս թվերն ուղղակի հորինված են, իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հերթական անգամ «նկարչությամբ է զբաղվել»: Ընդդիմադիր գործիչները բարձրաձայնեցին նաև բազմաթիվ ընտրախախտումների մասին:
Սահմանային լարվածություն
Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունն իսկապես հասել է իր գագաթնակետին: Այս հանգամանքը վերջերս խորհրդարանում չթաքցրեց նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջին օրերին հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմը կորուստներ է ունեցել, և ամեն օր լսում ենք նոր զոհերի կամ վիրավորների մասին:
Մանրամասները` տեսանյութում.
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան