Իրաքում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով 6 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել Անբար մարզում սահմանային անցակետի մոտ. փոխանցում է Reuters-ը:

Մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով կա 6 զոհ, որոնց թվում՝ սահմանային ծառայության 1 աշխատակից:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը:

Ահաբեկչական խմբավորման զինյալները հայտնել են, որ հարձակումն ուղղված է եղել բանակի դեմ:

Սահմանային անցակետը, որտեղ ահաբեկչություն է իրականացվել, գտնվում է Սաուդյան Արաբիայի հետ սահմանից 10 կմ հեռավորության վրա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս