ԽԱՉԻԿԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Նաիրա Ավետիսյան) կհրապարակվի դատավճիռ՝ «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցով ընդդեմ «X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց էր ներկայացրել Խ. Խաչատրյանի դեմ, քանի որ նա լրագրող Սոնա Գրիգորյանի տված հարցին հայհոյանքով էր պատասխանել` դրսեւորելով անպարկեշտ պահվածք: Երկուշաբթի պարզ կլինի՝ դատարանը կպարտադրի խոշոր գործարարին ներողություն խնդրել «Ժողովուրդ» օրաթերթից եւ լրագրողից, թե կարդարացնի օլիգարխի լկտի պահվածքը:




Լրահոս