
Բարենցի ծովից «Սինևա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակվել: Հրթիռը հաջողությամբ արձակվել է «Վերխոտուրյե» ատոմային սուզանավից Կամչատկայում Կուրա պոլիգոնի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը, հրթիռն արձակվում է միջուկային ռազմավարական զսպման ծովային համակարգի հուսալիության ստուգման շրջանակներում:
Ներկա պահին տվյալ նախագծի նավերը, որոնք զինված են «Սինևա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռերով, Ռուսաստանի ռազմածովային նավատորմի միջուկային զսպման ծովային ուժերի հիմքն են կազմում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան