ԽԻՍՏ Է ԽՈՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նախօրեին Գյումրիում էր, որտեղ անցկացրել էր խորհրդակցություն: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ խորհրդակցությունից հետո նա իր մոտ է կանչել ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների մասնակիցների «պապաներին»: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը եւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Վ. Գասպարյանի մոտ գնացել են առանձին-առանձին: Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետը երկուսի հետ էլ զրուցել է շատ խիստ տոնով, նշել, որ եթե Գյումրիում շարունակվեն այդ «կրակահերթերը», ապա դրանք չեն ներվելու: Նաեւ նշել է, որ իր այցելությունը Գյումրի արդեն նշանակում է, որ այսուհետ առավել լրջությամբ է հետեւելու Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին: Ոստիկանապետը հավելել է, որ եթե հանցագործությանը շարունակություն տրվի, ապա կպատժվեն բոլորը. «Միջնորդներ չփնտրեք, չեմ ներելու»:




Լրահոս