ԱՖՅԱՆԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման քննչական Կոտայքի բաժանմունքի պետ Միքայել Աֆյանը ազատվել է աշխատանքից: Թե ինչու, մեզ չհաջողվեց պարզել: Նշենք, որ 2011 թվականից այդ պաշտոնում նշանակված Միքայել Աֆյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր (Սաշիկ) Աֆյանի որդին է եւ այժմ ուղարկվել է կադրերի ռեզերվ: Հիշեցնենք, որ օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր՝ Ալեքսանդր Աֆյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել, քանի որ ապրիլի 9-ին՝ Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների ժամանակ, հանդես է եկել դիտորդի, այլ ոչ ոստիկանի դերում:




Լրահոս