
Կատալոնական «Բարսելոնա»-ի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ճանաչվել է 2015թ. Խորվաթիայի լավագույն մարզիկ: Այդ մասին 27-ամյա ֆուտբոլիստը հայտնել է իր թվիթերյան էջում:
Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպանը ներկա չի եղել մրցանակաբաշխության արարողությանը, իսկ մրցանակը նրա տեղ ստացել է հայրը: Նախորդ տարի Խորվաթիայի լավագույն մարզիկ էր ճանաչվել թենիսիստ Մարին Չիլիչը: