ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել առեւտրային բանկերում գրավադրվող անշարժ գույքի գնահատման հետ կապված խնդիրները: Որքանո՞վ են մրցակցային պայմաններում աշխատում բանկերի հետ համագործակցող անշարժ գույքի գնահատման գործակալությունները: Խնդիրն այն է, որ բանկերն աշխատում են երկու-երեք անշարժ գույք գնահատող գործակալությունների հետ, որոնք մշտապես գնահատում են այն գնով, որը հարմար է բանկին, երբեմն շուկայականից բավական ցածր եւ հաճախորդի համար ոչ ձեռնտու: ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ համապատասխան ուսումնասիրությունները կատարվել են, եւ կազմվել է առաջարկությունների փաթեթ, որն ուղարկվել է ՀՀ կառավարություն: Տեսնենք, թե ինչ ընթացք կտրվի:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ