Վորոնեժի ինտերնատում հրդեհի հետևանքով 23 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Վորոնեժի մարզի Նովոխոպերսկի շրջանի Ալեֆորովկա գյուղի հոգենյարդաբանական ինտերնատում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, 23 մարդ է զոհվել, ևս 23-ը՝ վիրավորվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ ներկայացուցչին:

Նշվում է, որ հրդեհի հետևանքով բուժանձնակազմը չի տուժել: Տուժածներից երեքի վիճակը գնահատվում է ծանր:

Հրդեհի մարման և փրկարարական աշխատանքներն ավարտվել են երեկ երեկոյան:

ՌԴ Վորոնեժի մարզի ՔԿ-ն դեպքի փաստով քրեական գործ է հարուցել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս