
«Ինչքան էլ առյուծը լինի ընտելացված, նրա մեկ մռնչոցը կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ: Այս մասին թող լավ իմանան արքունիքում եւ Ծառուկյանին արժանավայել դիրք գրավեն: Առանց Ծառուկյանի ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթանակ չէր տանի»:
Հայաստանի միակ մարքսիստը հիմա էլ անցավ Գագիկ Ծառուկյանին գովաբանելու գործի՞ն: Չնայած դեռ հարց է՝ սա գովաբանություն է, թե իրականում Ծառուկյանի համար հակառակ ազդեցությունը կունենա: Չենք կարծում, թե Ծառուկյանին դուր կգա, որ մարքսիստն իրեն ընտելացված առյուծի հետ է համեմատում եւ հետո էլ խոսում ողբերգական հետեւանքներից: Նման դեպքում խոսողն ինքը պետք է մտածի հետեւանքների մասին: Իսկ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ տարավ ոչ թե Ծառուկյանի, այլ նրանից ու նրա կուսակցությունից գողացած ձայների շնորհիվ: Չնայած ո՞վ է հասկանում մարքսիստին: