«Կենտրոնական բանկի միջամտությունը հավասարեցված է նվազագույնի, իսկ վերջին 1 տարում դրամն արժեզրկվել է»:
Ֆինանսների փոխնախարարը խոսում է դրամ-դոլար վայրիվերումներից, եւ ոչ միայն փոխնախարարը, այլեւ շատերն են խոսում, սակայն խոսողներին որեւէ մեկն այդպես էլ չի ասում, թե ով է ապահովում վայրիվերումները, եւ ում մեղքով է անկայունությունը: Սա բնորոշ է Հայաստանի պաշտոնյաներին՝ ցանկացած երեւույթը լղոզել, անորոշ ու ոչինչ չասող մեկնաբանություններ ու գնահատական տալ, իսկ բուն պատճառն ու մեղավորներին այդպես էլ չներկայացնել: Եվ սա խիստ տրամաբանական է. ինչո՞ւ ներկայացնել բուն մեղավորներին, եթե այդ մեղավորները կարող են լինել հենց իրենք եւ իրենց անպտուղ աշխատանքը: