
«Ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է «քացու տակ» գցել այն քաղաքական ուժերին, ովքեր խաբում են»:
Ժողովուրդը նաեւ ցույց տվեց, որ կարող է ընդհանրապես չնկատել եւ ձայն չտալ այն քաղաքական ուժերին եւ գործիչներին, որոնք աշխատում են «5 տարին մեկ՝ 2 ամիս» գրաֆիկով եւ այդ 2 ամսում էլ որեւէ էական բան չեն ասում, որեւէ ծրագիր չեն առաջարկում, այլ քննադատում են ում պատահի կամ ում պատվիրված է եւ հաճախ հակասում իրենք իրենց՝ երբեմն իրենք էլ չհասկանալով, թե ուր են եկել եւ ինչու: Սակայն երբեմն խոսում են ժողովրդի անունից՝ ոգեւորված պատմելով խաբող քաղաքական ուժերին «քացու տակ» գցելու մասին: Տեսնես «քացու տակ» գցե՞լն է վատ, թե՞ ուշադրության չարժանացնելը: