Սաուդյան Արաբիայում ընտրություններին առաջին անգամ կին է հաղթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիայում երկրի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններին կանայք են մասնակցել: Մեքքա սուրբ քաղաքի Մադրակի քաղաքային խորհրդում կին թեկնածու է ընտրվել, փոխանցում է SPA գործակալությունը:

Ընտրական հանձնաժողովը հայտարարել է հաջողական թեկնածուի անունը՝ Սալմա բինտ Հիզաբ ալ-Օթեբի:

Սաուդյան Արաբիայում բացարձակ միապետություն է, կանանց նկատմամբ խիստ սահմանափակումներ են գործում, այդ թվում նաև ավտոմեքենա վարելու հարցում: Կայացած ավագանու ընտրություններին թույլ սեռի ներկայացուցիչներին առաջին անգամ են թույլ տվել քվերակել և իրենց թեկնածությունը առաջադրել: Ընդ որում, Սաուդյան Արաբիան աշխարհում վերջին երկիրն է դարձել, որը ձայնի իրավունք է տվել կանանց:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս