Փարիզում կլիմայի փոփոխության հարցով պատմական փաստաթուղթ է ընդունվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում կլիմայի փոփոխության հարցով համաժողովի մասնակիցները (196 երկիր) պատմական համաձայնագիր են ստորագրել ջերմոցային գազերի արտանետման կրճատման հարցով, փոխանցում է Reuters-ը:

Համաձայնության են հասել ինտենսիվ բանակցություններից միայն 2 շաբաթ անց: Համաձայնագիրը կփոխարինի այժմ գործող Կիոտոյի արձանագրությունը:

ՄԱԿ-ի կայքում հրապարակված փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում զարգացող երկրները տարեկան 100 միլիարդ դոլար կստանան՝ կլիմայի խնդիրների լուծման համար: Այդ միջոցները կտրամադրեն այլ պետություններ, որոնք ստորագրել են համաձայնագիրը:

Համաձայնագրի ստորագրումը թվիթերի իր էջում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ որոշումը «փառահեղ» անվանելով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս