Տավուշի մարզի սահմանապահ զորամասի ժամկետային զինծառայող, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 1994թ. ծնված Պարույր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց ժամանակավորապես խուսափելու համար 2012թ. դեկտեմբերի 18-ին զորամասի կացարանում մեխով իր ձախ նախաբազկի ափային երեսի միջին մեկ երրորդի շրջանում ճանկռվածքների ձեւով վնասվածքներ է հասցրել: Նույն օրը նա տեղափոխվել է զինվորական հոսպիտալ եւ մինչեւ 2013թ. փետրվարի 16-ը գտնվել այնտեղ՝ փաստացի շուրջ 2 ամիս խուսափելով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց: Պ. Մանուկյանը հանձնված է զորամասի հրամանատարության հսկողությանը: Նրա նկատմամբ քեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով (անդամախեղելու, հիվանդության, սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը): Այս հոդվածը նախատեսում է կալանք՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելը՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Մանուկյանը նախկինում դատված չի եղել: Սույն գործով դատական հերթական նիստը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում կայացավ ապրիլի 26-ին:
ՄԵԽՈՎ ՎՆԱՍԵԼ Է ԻՐԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ