
Ռոյ Ջոնս կրտսերը, ով վերջերս ռուսական քաղաքացիություն է ստացել, պարտություն է կրել բրիտանացի Էնցո Մակկարինելիի հետ մենամարտում:
Բրիտանացի սպորտսմենը նրան նոկաուտի է ենթարկել 4-րդ ռաունդում:
Սա Ջոնսի համար առաջին մենամարտն էր ռուսական դրոշի ներքո:
Նրան երկար ժամանակ չեն կարողացել ուշքի բերել, նույնիսկ թթվածնային դիմակ են կիրառել, նշում է «Р-Спорт»-ը:
Մենամարտից հետո Ջոնսը հրաժարվել է մասնակցել մամուլի ասուլիսին վատ ինքնազգացողության պատճառով:
Նշենք, որ 46-ամյա Ջոնսը պրոֆեսիոնալ ռինգում 71 մենամարտ է անցկացրել, որից 62-ում հաղթանակ է տարել (45՝ նոկաուտով) և 9 պարտություն կրել: 35-ամյա Մակկարինելին՝ 41 հաղթանակ (33՝ նոկաուտով) և 7 պարտություն: