
Բաղադրություն`
4 հ. եփած կարտոֆիլ
100 գ պանիր
200 գ խոզապուխտ կամ երշիկ
2 հ. ձու
կանաչ սոխ
1 ճ.գ. ալյուր
աղ, պղպեղ
Պատրաստման եղանակ`
Կարտոֆիլը, պանիրն ու երշիկն անցկացնել քերիչով, ավելացնել ձվերը, կտրտած կանաչ սոխը, աղ և պղպեղ լցնել, խառնել: Ավելացնել նաև ալյուրը, խառնել: Տապակի մեջ բուսայուղ լցնել, ձեռքով կլորներ պատրաստել, յուրաքանչյուրը թաթախել ալյուրի մեջ և 2 կողմից տապակել: