ԿՌՎԱԽՆՁՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավանաբար շատերը կհիշեն վերջերս Սոնա Շահգելդյանի ներկայացրած ֆրանսերեն «Le reve brise» երգը: Պարզվում է` այդ երգը կատարում է ոչ միայն Սոնան, այլեւ Վարսա անունով մեկ այլ երգչուհի: Ուշագրավ է, որ Վարսան արդեն տեսահոլովակ է նկարել ու գցել համացանց: Ահա թե ինչպես է արձագանքել այդ փաստին Սոնան. «Շարունակում եմ զարմանալ ու զայրանալ… Այսօր իմացա, որ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի նոր ֆրանսերեն ստեղծագործությունը, որն իմ մատուցմամբ շաբաթից ավել դիտվել է youtube-յան իմ ալիքում, արդեն ունի իր «տեսահոլովականման վիդեոն» ոմն երգչուհու կատարմամբ: Երգի հեղինակը նույն ինքը Զարիֆյանն է, երգի ձայնագրված տարբերակն իմ մատուցմամբ է, եւ արդեն կար տեսահոլովակ նկարահանելու գաղափար ու հանկարծ, վայ, երգչուհին ու ռեժիսորը բուսնեցին եւ աղավաղեցին կոմպոզիտոր Զարիֆյանի արվեստը, ով այս առիթով նույնպես զայրացած է: Մենք սա այսպես չենք թողնի…»:
Վարսան իր հերթին պնդում է, որ երգի համար վճարել է դեռ երեք տարի առաջ, իսկ հեղինակ Նարինե Զարիֆյանի հետ անձնական խնդիրներ են եղել, ինչը, չգիտես ինչու, ազդել է գործունեության վրա.  «Ես այս երգը գնել եմ, այն իմն է, եւ ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Ես սիրում եմ այն, երգել եմ ու կերգեմ: Ինչ վերաբերում է մնացած մեկնաբանություններին, ինձ համար դրանք զուտ ամբիցիաներ են, ագրեսիայի դրսեւորում, ընդամենը հիստերիա, եւ դա ինձ ընդհանրապես չի հուզում»:
Թե ում համար է իրականում գրված եղել երգը, թերեւս կպարզվի առաջիկայում: Չի բացառվում` հեղինակը պարզապես մոռացել է, որ տարիներ առաջ այն վաճառել է:




Լրահոս