ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տարիներ շարունակ դասախոս եմ աշխատել, հետո ձեռք եմ բերել գիտական աստիճան: Արդեն լրացել է իմ կենսաթոշակի անցնելու տարիքը (63 տարին): Խնդրում եմ տեղեկացնել՝ նման դեպքերում թոշակային տարիքի քաղաքացիներին արդյոք որեւէ հավելավճար տրվում է:

Ալինա Բաղդասարյան (63 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ալինա Բաղդասարյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գիտական աստիճանի համար հավելավճար տրվում է թոշակային տարիքի այն անձանց, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական կամ գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային եւ պայմանագրային (թեմատիկ) ծրագրերում եւ թեմաներում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության
գիտության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խմբագրությանը դիմած քաղաքացու համար այդպես էլ պարզ չի դառնում՝ արդյոք ինքը կարող է թոշակին զուգահեռ հավելյալ գումար ակնկալել: Բացի այդ, նշված չէ նաեւ գումարի չափը, ինչից կարելի է ենթադրել, թե այն ավելի քան խորհրդանշական է:




Լրահոս