ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ կազմակերպություն եւ ինձ անհրաժեշտ է իմանալ, եթե պետական տուրքի գումարը սահմանված ժամկետում չեմ վճարել, ապա այդ դեպքում որեւէ տույժ սահմանվո՞ւմ է, եթե այո, ապա որքա՞ն:

Գեղամ Խաչատրյան (52 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է ղեկավարվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի դրույթներով, համաձայն որի՝ պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ: Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաեւ դրանց համար նույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում: Նույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեւի Գեղամ Խաչատրյանը տեղյակ չէ ուշացած տուրքին հավելվող տոկոսներից, եւ հուսանք, որ գոնե այս կերպ վերջինս հնարավորինս զերծ կմնա նման տուգանքներից:




Լրահոս