ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ունեմ ավտոմեքենա եւ կցանկանայի իմանալ` կարող եմ այն ամբողջությամբ եւ միաժամանակ մի քանի տեղ «ԿԱՍԿՈ»-ով ապահովագրել: Եթե այո, ապա պատահարի դեպքում փոխհատուցումն արդյո՞ք բոլոր ապահովագրական ընկերություններից կստանամ, թե՞ միայն մեկից:

Վարդան Նիկոյան (35 տարեկան, գործարար)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հայտնում ենք, որ եթե ապահովադիրը նույն ավտոմեքենան ամբողջ արժեքով նույն ռիսկերից ապահովագրի, ենթադրենք, երկու ապահովագրության պայմանագրերով (նույն կամ տարբեր ապահովագրական ընկերություններում), ապահովագրական պատահար տեղի ունենալու դեպքում վնասի ամբողջ չափով ապահովագրական հատուցում իրավունք ունի պահանջելու բացառապես մեկ պայմանագրի գծով կամ երկու պայմանագրերի գծով, սակայն համամասնորեն (Հայաստանի Հանրապետության ՔՕ, հոդված 1003):
Ապահովագրության հիմնական սկզբունքն է, որ մեկ դեպքի գծով ապահովագրական հատուցումը ոչ մի դեպքում չպիտի գերազանցի ապահովագրության օբյեկտին պատճառված վնասի չափը:
Ուստի եթե ապահովադիրն ինչ-ինչ մեքենայությունների արդյունքում փորձի ստանալ կրկնակի հատուցում նույն ապահովագրական պատահարի գծով, դա կարող է դիտարկվել որպես քրեորեն պատժելի գործողություն` խարդախություն:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետաքրքիր սկզբունքով են աշխատում ապահովագրական ընկերությունները: Ամեն ինչ կազմակերպված է այնպես, որ ե՛ւ անունը դրվի, թե ապահովագրական ընկերությունը փոխհատուցում է վճարում, ե՛ւ տուժած քաղաքացին այդպես էլ ծախսելիք գումարը լիարժեք չափով չստանա:




Լրահոս