Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը կարող է ստանձնել Եվրոպայի չեմպիոն Արմեն Նազարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
«Հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն Արմեն Նազարյանն է, ով որպես մարզիկ բավականին լավ արդյունքների է հասել: Մարզիկներն ընդունում են Նազարյանին:
Մենք Արմենին ենք ընտրել, քանի որ նա աշխատում է Ֆերդինանտ Կարապետյանի հետ, և կարծում ենք՝ կկարողանան հասնել մինչև օլիմպիական վարկանիշ: Սակայն վերջնական որոշում կկայացվի միայն ֆեդերացիայի ընդհանուր ժողովից հետո»ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան ընդհանուր ժողով կանցկացնի առաջիկա օրերին: