Ժողովուրդ.Դպրոցի տնօրենը ծեծի է ենթարկել աշակերտուհու մորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում: Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը` Նատալյա Սարգսյանին: Պատճառն այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել է տուն: Աշակերտուհու մայրը` Նատալյան, եկել է դպրոց և տնօրենից բացատրություն պահանջել`պնդելով, որ իր դուստրը պատշաճ է հագնվել: Եվ տեսնելով, որ Սարուխանյանը մանկավարժին անհարիր բառապաշարով է խոսում իր հետ`ասելով թե “Ձեռ չի տալիս պայմանները, ռադդ քաշի”, Նատալյան ձայնագրել է իր և տնօրենի խոսակցությունը: Ու երբ տնօրենին ասել է այդ մասին, վերջինս օգնության է կանչել ուսմասվար Էլզային ու պահակ Գարիկին, որոնք բռնության են ենթարկել Նատալյային: Սակայն տնօրեն Սարուխանյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հերքել է ծնողին ծեծի ենթարկելու փաստը. “Նման բան չի եղել: Ես երեխային տուն եմ ուղարկել, հետո մայրն է եկել դպրոց, բայց նրան հանգստացրել և ուղարկել ենք տուն”: 
Մանրամասները` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս