ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք ձգտում ենք կառուցել ժողովրդավարական Հայաստան, եւ ընտրություններն էլ ժողովրդավարության միջոցներից մեկն են»:Էդուարդ Շարմազանով. «Առավոտ»Շարմազանովն,  ինչպես միշտ , ճիշտ է: Իհարկե, ընտրությունները ժողովրդավարության էլեմենտներից մեկն են, բայց հարց է, թե ինչպես են դրանք անցկացվում Հայաստանում: Նա ինքն էլ գիտի, թե ինչ խայտառակությունների գնով է իր հարազատ  ՀՀԿ-ն տարիներ շարունակ բռնազավթած պահում իշխանությունը: Եւ դրանից հետո խոսել ժողովրդավարական արժեքների մասին, մի տեսակ ամոթ է: Ի վերջո, հայտարարությունները, որ անում է ՀՀԿ խոսնակը, կարդում են նաեւ Հայաստանում:  Ի՞նչ իմաստ ունի ծիծաղելի վիճակի մեջ հայտնվելը: Բայց եթե Շարմազանովը փորձի ասել, թե ինքը նկատի է ունեցել ՀՀԿ-ի` արդար ընտրությունների հասնելու ազնիվ ձգտումները, ապա ասենք, որ չենք հավատում:




Լրահոս