Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմիի հրավերով դեկտեմբերի 13-15-ը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Թեհրան:
Դեկտեմբերի 13-ին կայացել է երկու երկրի առողջապահության նախարարների հանդիպումը: Քննարկման առանցքում են եղել հանրային առողջապահական ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև դեղերի արտադրության, արտահանման և ներմուծման, մասնագետների փոխայցելություններին, հակահամաճարակային իրավիճակին, ինչպես նաև առողջապահական այլ արդիական հարցերի:
Նախարարները մեծապես կարևորել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները:
Այցի շրջանակում ստորագրվելու է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթուղթը կնպաստի Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես բնակչության առողջության բարելավմանը: