Ժամանակ.Ներսիկ Նազարյանի որդին կապեր ունի՞ Պզոի հանցախմբի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ իրավապահների տրամադրության տակ են հայտնվել տարիներ առաջ ԱՄՆ-ում “օրենքով գող” Պզոյի գլխավորած հանցախմբի անդամների եւ Հայաստանի մի շարք պաշտոնյաների ֆինանսական մեքենայությունների եւ փողերի լվացումների մասին վկայող փաստերը: Այդ մասին գրում է “Ժամանակ” թերթը։
“Ըստ մեզ հասած տեղեկության՝ փաստերից մեկը վերաբերում է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին, որը սերտ հարաբերությունների մեջ է եղել 2011թ. հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ձերբակալված ԱՄՆ հանցախմբի անդամներից մեկի` Պողոս Սաթամյանի հետ։
“Ժամանակի” աղբյուրների համաձայն՝ Պողոս Սաթամյանը ձերբակալության գիշերը ԱՄՆ-ից Կիպրոսի բանկերից մեկի միջոցով 450 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Արմեն Նազարյանի անձնական հաշվի վրա։ Մինչ օրս, Արմեն Նազարյանը չի կարողացել ներկայացնել գումարի օրինական ծագման վերաբերյալ փաստեր:”,- գրում է “Ժամանակը”։




Լրահոս