«Ջաբհաթ ան-Նուսրա»-ի առաջնորդը հայտարարել է Էրդողանի` իսլամիստների դիրքերը ամրապնդելու պլանների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ջաբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմեդ ալ-Ջուլանին Orient News հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է «բուֆերային գոտի» ստեղծել Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետության» զինյալների համար. փոխանցում է Lifenews-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի ղեկավարի գործողություններն իսլամիստներին աջակցելու նպատակ են հետապնդում, որը կարող է ամրապնդել իր դիրքերը Սիրիայի հյուսիսում:

Ծայրահեղական խմբավորման առաջնորդը հայտարարել է, որ չնայած այն բանին, որ Թուրքիան արևմտյան կոալիցիայի անդամ է համարվում, Անկարան ռմբակոծում է քրդերի դիրքերը՝ իսլամիստների դիրքերի փոխարեն: Եվ դա այն դեպքում, երբ քրդական խմբավորումներն ամենահիմնական ուժերից են, որոնք մարտնչում են ինքնահռչակ խալիֆաթի դեմ:

Միևնույն ժամանակ «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի առաջնորդը քննադատում է սիրիական ընդդիմությանը Էր-Ռիյադում կայացած համաժողովին մասնակցելու համար և հավաստիացրել է, որ բանակցությունների մասնակիցները ոչ մի արդյունքի չեն հասնի Սիրիայում: Ծայրահեղական խմբավորման ղեկավարը հայտնել է իր պլանների մասին, որն է՝ գրավել սիրիական տարածքի 80%-ն ու ջիհադ հայտարարել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս