Մադրիդի «Ռեալ»-ը կարող է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիի տրանսֆերն այն դեպքում, եթե չհաջողվի իրականացնել «Բավարիա»-ի ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերը:
AS-ը հայտնում է, որ փարիզյան ակումբի ղեկավարները կհրաժարվեն ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններից, ով վերջերս դժգոհություն է հայտնում, քանի որ ցանկանում է հանդես գալ կենտրոնական հարձակվողի դիրքում:
Կավանին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2013 թվականից: Փարիզյան ակումբի կազմում նա 108 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 64 գոլի հեղինակ: