ժողովուրդ. Թոխմախի Մհերի բարեկամները բողոքում են նրանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հարազատները կրկին էլեկտրոնային նամակ են ուղարկել “Ժողովուրդ”-ին՝ դժգոհելով պատգամավորի պահվածքից: Նամակում մասնավորապես նշվում է, թե Մհեր Սեդրակյանը ստում է, որ հայտարարել է, թե ինքը Սեդրակ Սեդրակյան անունով հորեղբայր չունի:
“Սեդրակ Սեդրակյանը բազմաթիվ անգամներ ցանկացել է տեսնել Մհեր Սեդրակյանին, գնացել է իրենց տուն, իսկ նա թաքնվել է տան մեջ ու դուրս չի եկել տանից, ու անգամ դուռը չեն բացել հորեղբոր առաջ: Դամաֆոնից ասել են, որ տանը չի, ու այդպես քանի անգամներ՝ առանց ամաչելու: Մհեր Սեդրակյանը լավ էլ գիտի Սեդրակ Սեդրակյանին: Նա Սեդրակյանների ընտանիքում ամենափոքր հորեղբայրն է, որն իր հայրական տները թողեց իրենց, իսկ ինքը հեռացավ դատարկաձեռն: Հետաքրքիր է, ինչո՞ւ է պախկվում հորեղբորից ու միշտ իր մանկլավիկներին ասում է, որ հարցնի կասեք տեղում չէ: Գոնե թող իր տարիքից ամաչի”,-նշված է մեզ հասցեագրված նամակում:
Այս առիթով “Ժողովուրդ”-ը զրուցեց Մհեր Սեդրակյանի հետ: “Ուրեմն ես ունեցել եմ երկու հորեղբայր, որոնք մահացել են: Ես Սեդրակ անունով հորեղբայր չունեմ: Չէր կարող իմ արյունը, իմ հորեղբայրը թերթերով իմ հետ շփվեր կամ բողոքելով խոսեր, ես չեմ էլ ուզում իրենց ճանաչել: Իսկ եթե օգնելու՝ գումարային խնդիր ունեն, ոնց որ սովորական էրեբունցուն եմ օգնում, տենց էլ իրենց կօգնեմ: Սրա նպատակը ես չեմ հասկանում, անիմաստ բան է”,-ասաց նա:




Լրահոս