Ռուսական ռազմական տեսուչներն այսօր կսկսեն դիտորդական թռիչքները Թուրքիայի երկնքում՝ բաց երկնքի համաձայնագրի շրջանակներում. փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ տարածած հայտարարությանը:
Ռուսական Ան-30Բ ռազմական ինքնաթիռը դիտորդական թռիչք կիրականացնի դեկտեմբերի 14-18-ը:
Գործակալությունը պարզաբանում է, որ դիտորդական թռիչքը կիրականացվի Էրզրում օդանավակայանից՝ մինչև 1500 կմ առավելագույն հեռավորությամբ:
Բաց երկնքի համաձայնագիրն ընդունվել է 1992թ. ԵԱՀԿ 27 մասնակից պետությունների կողմից Հելսինկիում: Ռուսաստանը վավերացրել է համաձայնագիրը 2001թ. մայիսի 26-ին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան