Առավոտ. Արմեն Մարտիրոսյանը սիլիկոնե կրծքերի սիրահար չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վոլոչկովայի հետ կապված քննադատությունների առնչությամբ հիշեցրել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խորհուրդը իրեն, թե՝ ներվերդ պինդ պահիր, քննադատողների մի մասը քեզ Է նախանձում, մյուս մասն էլ՝ Վոլոչկովային:
“Առավոտը” քննադատողներից մեկից՝ “Բարև Երևան” դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոպանից հետաքրքրվել է, թե ինքը նրանցից ո՞ւմ Է նախանձում՝ Տարոն Մարգարյանի՞ն, թե՞ Վոլոչկովային: 
“Ես Տարոն Մարգարյանին, բնականաբար, չեմ կարող նախանձել, որովհետև ես, կներեք, բայց սիլիկոնե կրծքերի սիրահար չեմ: Ինչ վերաբերում Է Վոլոչկովային նախանձելուն, դժվար թե ես Վոլոչկովային նախանձողների շարքում ևս գտնվեմ: Ես կարծում եմ՝ Հայաստանում բազմաթիվ են աստղերը և մշակութային գործիչները, որոնք տոնական միջոցառումների ժամանակ կարող են ներկայացնել մեր մշակույթը, էստրադային ժանրի ոլորտը: Այնպես որ՝ չեմ կարծում, որ այդ կարգի “աստղերի” կարիքը կա բերել Հայաստան”,- պատասխանել է Արմեն Մարտիրոսյանը:
Ավելի մանրամասն թերթի այսօրվա համարում




Լրահոս