
Tuttosport-ը հայտնում է, որ «Բարսելոնա»-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալայի ծառայություններով:
Արգենտինացի ֆուտբոլիստը «Պալերմո»-ից «Յուվենտուս» էր տեղափոխվել նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Թուրինյան ակումբը նրա տրանսֆերի դիմաց 27 մլն եվրո է վճարել:
Նշվում է, որ «Բարսելոնա»-ն մեծ ցանկություն ունի ձեռք բերելու Դիբալայի տրանսֆերը և ակումբի դռները միշտ բաց են հարձակվողի համար: