Armenian text to speach

Շարմազանովը ստիպված ընդհատեց ԱԺ նիստը. Զարուհի Փոստանջյանն անելանելի իրավիճակ էր ստեղծել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ստիպված եղավ 30 րոպե ընդմիջում հայտարարել, քանի որ պատգամաոր Զարուհի Փոստանջյան ուղղակի կաթվածահար արեց նիստի աշխատանքը։

Շարմազանովը դիտողություն արեց պատգամավորին և անջատել տվեց խոսափողը։ Փոստաջյանը շարունակեց անջատված խոսափողով խոսել, Շարմազանովը, ով միայնակ էր վարում նիստը, մի քանի անգամ հորդորեց նրան զբաղեցնել իր տեղը։

«Ափսոս, Դուք գեղեցիկ սեռի ներկայացուցիչ եք, չեմ կարող գալ Ձեզ գրկել, դուրս հրավիրել»։ Սա էլ չօգնեց․ Փոստանջյանը շարունակում էր մնալ ամբիոնի մոտ և ելույթ ունենալ անջատած խոսափողով։

Ի վերջո, Էդուրադ Շարմազանովը 30 րոպե ընդմիջում հայտարարեց` նշելով, որ սա խորհրդարան է, ոչ թե մանկապարտեզ:




Լրահոս