“Օրինաց երկիր” կուսակցության առաջնորդ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասել է, թե այսօր իրենց կուսակցությունը տնտեսական քաղաքականության մեջ այդքան մեծ դերակատարություն չունի, ուստի իրենք անում են այն, ինչ կարողանում են: Թերթի հարցին, թե լինելով ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար` անձամբ ինչ է արել արտագաղթի կանխման համար, ՕԵԿ ղեկավարն ասաց. “Դուք շատ լավ գիտեք` կա կառավարություն, կա վարչապետ, կա Հանրապետական կուսակցություն: 90 տոկոս վարչական իշխանությունը կենտրոնացված է նրանց ձեռքում: Մենք մեզ վստահված ոլորտներում, ինչքան որ կարողանում ենք, փորձում ենք անել”: “Ուշագրավն այն է, որ Ա. Բաղդասարյանը, լինելով իշխող կոալիցիայի անդամ, ըստ էության, պատասխանատվություն չի կրում իշխանության ծրագրի, իրականացրած քայլերի համար”,- գրել է թերթը, որի ամբողջական հրապարակմանը կարելի է ծանոթանալ այսօրվա համարում:
Ժողովուրդ. Կա կառավարություն, կա վարչապետ, կա ՀՀԿ, մենք ոչինչ չենք կարող անել. Ա.Բաղդասարյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ