
Մայիսի 1-ին, ժամը 20.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 24 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն, տեղեկանում ենք ԱԻ նախարարության կայքից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գ. Արշալուսյանին պատկանող “ԲՄՎ” մակնիշի 32 ՍՏ 818 պետհամարանիշով ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1996 թ. ծնված Գ. Արսենյանին: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են ,Սբ. Աստվածամայրե բժշկական կենտրոն: Բժշիկները Գ. Արսենյանի վիճակը գնահատել են ծանր: