Ամանորյա տոնական օրերին էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման անխափան աշխատանքն ապահովելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ պատասխանատու կառույցների ներկայացուցիչներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:
Նախորդ շաբաթ ապօրինի շինարարության և հողազավթման դեպքերի կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 2 դեպքի մասով, 1 հասցեում իրականացվել է քանդում:
Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում 12 վարչական արձանագրություն է կազմվել:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչական շրջաններում տոնական միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման ուղղությամբ: