
Դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի ասուլիսին 1390 լրագրող է հավատարմագրված. փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի կայքում տեղակայված հաղորդագրությանը:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների նման թիվը ռեկորդային է դարձել: 2001թ. Պուտինի առաջին մամուլի ասուլիսին 500 լրագրող է հավատարմագրված եղել:
Կրեմլի կայքում դեռևս չի նշվում լրատվամիջոցների ներկայացուցիչների և երկրի ղեկավարի հանդիպման վայրը:
2015թ. Պուտինի մամուլի ասուլիսը կանցակցվի արդեն 11-րդ անգամ:
ՌԴ նախագահի ամենաերկար մամուլի ասուլիսը կայացել է 2008թ., երբ Պուտինը 4 ժամ 40 րոպե պատասխանել է լրագրողների հարցերին: Ընդ որում, մամուլը սահմանափակված չէ հարցերի թեմատիկայով:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան