Ռուս-թուրքական հարաբերությունները զգաստացրել են Թուրքիային, չեմ բացառում ասիմետրիկ գործողություններ. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության շուրջ միջազգային հանրության արձագանքը բացարձակապես ադեկվատ չէ: Armlur.am-ի հարցին ի պատասխան, անդրադառնալով սահմանային լարվածությանը, այդ մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանը:

«Այստեղ խոսքը գնում է ոչ թե լարվածության մասին, այլ, ըստ էության, պատերազմական գործողությունների մասին: Սահմանների վրա թաքնված, մեղմ, սակայն, ըստ էության, պատերազմ է գնում: Բնականաբար, դրա դեմն առնելու միակ տարբերակը միշտ եղել է մեր զինուժը, մեր պաշտպանունակությունը, և դրա վրա է մեր հույսը», – հավելեց նա:

Ռուստամյանը չբացառեց, որ կան Թուրքիայի կողմից հրահրվող գործողություններ: «Նա փորձում է ուշադրությունը շեղել: Ռուս-թուրքական հարաբերությունները զգաստացրել են Թուրքիային և ես չեմ զարմանա, եթե Թուրքիան փորձի ասիմետրիկ գործողությունների միջոցով իրավիճակը շեղել»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս