
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջին 6 տարիների վատագույն մեկնարկն է ցուցադրել Պրիմերայում։ Նա աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում:
Ռոնալդուն իր անցկացրած 15 խաղում խփել է ընդամենը 10 գնդակ, ինչը վատագույն արդյունքն է «արքայական ակումբ» տեղափոխվելուց հետո: