Տարոն Մարգարյանի հայտարարագրած գույքի ծագումը կպարզի ՀՔԾ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ գլխավոր դատախազությունն ապրիլի 30-ին ստացել է “Հայ ազգային կոնգրես” կուսակցության անունից ներկայացված հաղորդումը` “հանցագործության կատարման մասին”, որով խնդրում են պարզել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած հայտարարագրում ներառված գույքի իրական բնույթի, ծագման աղբյուրների, տնօրինման եղանակի, գույք ձեռք բերելու, կամ տիրապետելու, կամ օգտագործելու օրինականությունը, դրանց ձեռքբերման կապը կոռուպցիոն երևույթների կամ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հետ։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազության կայքը, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և կարևորելով քաղաքացիների ստուգված տեղեկություն ստանալու իրավունքը` տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նշված հաղորդումն այսօր՝ մայիսի 2-ին, ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու մատնանշված հանգամանքները՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու համար։




Լրահոս