Հանրային իրազեկման միջազգային 3-րդ համաժողովը Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը ու ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը դեկտեմբերի 15-16-ը Երևանում կազմակերպում են արդեն ավանդական դարձած «Հանրային իրազեկումը՝ որպես աղետների ռիսկի նվազեցման և կայուն զարգացման անկյունաքար» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը, որը նվիրված է աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) հանրային իրազեկման խնդիրներին և Սենդայի գործընթացի համատեքստում լրատվամիջոցների դերին ու ազդեցությանը:

Համաժողովի նպատակն է հանրայնացնել ԱՌՆ համաշխարհային ռազմավարությունները՝ Հյոգոյի (2005-2015թթ.) և Սենդայի (2015-2030թթ.) գործողությունների ծրագրերը, ընդգծել լրատվամիջոցների դերն աղետների կառավարման բոլոր փուլերում բնակչության իրազեկման, աղետների կանխարգելման ու անվտանգության մշակույթի ձևավորման և ԱՌՆ բոլոր դերակատարներին ներգրավելու ոլորտներում:

Բացմանը ներկա կլինի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի ղեկավար Մարգարետա Վալսթրոմը:

Համաժողովին կմասնակցեն աշխարհի ճանաչված լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ, լրագրողական և ուսուցողական կենտրոնների, համալսարանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, ՀՀ կառավարության և ազգային Ժողովի ներկայացուցիչներ:




Լրահոս