
Մայիսի 1-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Արղության փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտ “ԳԱԶ-24” մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35 եւ 34-ամյա կանանց, 13 եւ 8-ամյա աղջիկների, որից հետո բախվել է նշված շենքի բակում տեղակայված ավտոտնակի պատին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: