
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ելույթ ունենալիս անդրադարձավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին:
«Կարճ անդրադառնամ որոշ շիզոֆրենիկ հայտարարոթյունների: Այս ամբիոնից քաղաքականություից խոսում են այնպիսի մարդիկ, ովքեր Ազատության հրապարակում հարյուր հոգուց ավել չեն կարողացել հավաքել, ովքեր չեն կարողացել տեղամասերում իրենց ներկայացուցիչներն ապահովել: Դա ուղղակի ծիծաղելի է: Այս ամբիոնը մի’ օգտագործեք էժանագին փիարի համար: ԲՀԿ-ի անունն էլ մի’ տվեք, մտածե’ք ձեր և ձեր քաղաքական ուժի հեղինակության մասին», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում.