Ստյոպա Սաֆարյանն ահազանգում է Բարեվ Երեվան դաշինքի քարոզարշավի խոչընդոտման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ժառանգությունե կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում ահազանգել է Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում “Բարև Երևան” դաշինքի քարոզարշավի խոչընդոտման դեպքի մասում, որը տեղի է ունեցել այսօր Երևանի Նոր Նորք համայնքում։ 
Ստյոպա Սաֆարյանը գրել է. “Նոր Նորքի 5-րդ զանվածում, Միկոյան փողոցի վրա Վարդան անունով մի քաղաքացի իր խմբով խոչընդոտում է “Բարև Երևան” դաշինքի ակտիվիստներին բուկլետներ բաժանել այդ հատվածում: Քաղաքացու հետ քիչ առաջ ունեցած հեռախոսազրույցը անգամ բավարար չեղավ հասկացնելու, որ նա քրերորեն պատժելի արարք է թույլ տալիս. “ոչինչ, եթե պատժելի արարք եմ կատարում, թող պատժեն”,-հայտարարեց նա քիչ առաջ: Ինչպես և նախազգուշացրի քաղաքացուն, հանցագործության մասին հաղորդում թողվեց Նոր նորքի ոստիկանության բաժանմունքում, ինչպես նաև պահանջեցի ապահովել ոստիկանների ուղեկցություն քարոզչական խմբի աշխատանքներն ապահովելու համար: Այս պահին ինքս էլ գնում եմ դեպքի վայր, որտեղ հավաքվել են թաղային հեղինակությունները, իսկ ակտիվիստները սպասում են ոստիկաններին ու լրատվամիջոցներին: Լրագրողները այնտեղ հասնելու կապակցությամբ կապ պահպանելու համար կարող են զանգահարել ինձ՝ 091 77 43 19:




Լրահոս