Մեկնարկեց Հայացք երիտասարդական կինոփառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 1-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մեկնարկեց “Հայացք” երիտասարդական կինոփառատոնը։ Կինոփառատոնի շրջանակներում առաջիկա երկու օրերի ընթացքում Հ. Մալյանի անվան թատրոնում կցուցադրվեն շուրջ 25 կարճամետրաժ ֆիլմեր: Դրանք են Արթուր Օրդյանի “Հովվերգություն” վավերագրական ֆիլմը, Շողիկ Հակոբյանի խաղարկային “Սպասասրահում” ֆիլմը, Սոնա Խաչատրյանի “Երանելի օրեր”, Գուժ Թադեւոսյանի “Մարգար պապը”, Զավեն Գրիգորյանի “Մեր Մարինե”, Գառնիկ Խչոյանի “Հանդիպում խաչքարի մոտ” եւ այլ ֆիլմեր։ Նշենք, որ “Հայացք” երիտասարդական կինոփառատոնը մեկնարկել է “Միասին աշխարհում” ոչ մրցութային ֆիլմով: Այն նկարահանվել է Ուրուգվայում եւ պատմում է Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայի ու այնտեղ ապրող հայկական համայնքի մասին։ Կինոփառատոնում ժյուրին մրցանակներ կշնորհի 4 անվանակարգում՝ “Լավագույն ռեժիսոր”, “Լավագույն օպերատորական աշխատանք”, “Լավագույն ֆիլմ”, “Լավագույն մտահղացում”: “Հայացք” երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը եւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։




Լրահոս