Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերսկսումը կարող է վերածվել նոր Սիրիայի. Խաչատուր Քոքոբելյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միայն այս օրերին չէ, որ սահմանային լարվածություն կա, սակայն այս օրերին ուղեկցվում է տանկային հարվածով: Անհրաժեշտ էր, որ եռանախագահող երկրներն ադեկվատ գնահատական տար, որը չեղավ: Armlur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանը, այս մասին նշեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

«Միջազգային հանրության ոչ ադեկվատ գնահատականներն են պատճառը նաև, որ սահմանային լարվածությունները շարունակվում են ի հեճուկս գործադրվող ջանքերի: Շատերը փորձում են վիժացնել նաև Մինսկի խմբի ձևաչափը», – ընդգծեց նա:

Քոքոբելյանի խոսքով` պատերազմի վերսկսումը կարող է բերել այնպիսի վիճակի, որը կտարածվի ամբողջ Կովկասի և, որը կարող է վերածվել նոր Սիրիայի:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս