ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվություն ուժգնացումն ու հակահրթիռային համակարգի տեղակայումը սպառնալիք է ստեղծում նոր կոնֆլիկտների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գեներալ Վալերի Գերասիմովը, փոխանցում է РИА Новости-ն:
Բացի այդ, Գերասիմովը հայտնել է, որ սիրիական ազատ բանակի ստորաբաժանումների թիվը, որը հարձակում է գործում «Իսլամական պետության» դիրքերի վրա Ասադի կառավարական զորքերի հետ համատեղ, աճում է:
Սիրիական ազատ բանակի ստորաբաժանումները կառավարական զորքերի հետ հարձակում են սկսել Հոմս, Համա, Հալեպ և Ռաքքա մարզերում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան