Դանակահարություն Երեվանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 1-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1981 թ. ծնված Արտակ Մ.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է անհայտ անձի կողմից դանակահարվելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Թումանյան փողոցի թիվ 16 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը դանակով հարվածներ է հասցրել Արտակ Մ.-ին: Ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակ Մ.-ին վնասվածքները պատճառել է 1963 թ. ծնված Վահան Բ.-ն, որը նույն օրը, ժամը 22.00-ին, Թումանյան փողոցի թիվ 12 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել կատարվածը՝ ներկայացնելով հանցագործության գործիք գաղտնի փականով դանակը:
Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս