ՀՀԿ-ում քննարկում են՝ ինչպես են կիսելու պաշտոնները. Հովիկ Աբրահամյանի թիմակիցները մտագոհված են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում արդեն սկսել են քննարկել, թե Սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ինչպես պետք է կիսեն պաշտոնները, եւ որ ամենակարեւորն է՝ 17 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ով ինչ ակնկալիքներ կարող է ունենալ: ՀՀԿ-ում այս քննարկումների հիմնական պատճառը Սերժ Սարգսյանի այն հայտարարությունն է, ըստ որի՝ նա ծրագրում է դառնալ վարչապետ:

Այս հանգամանքը հատկապես մտահոգել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմակիցներին: Ուստի բոլորը փորձում են իրենց համար պարզել, թե 2017-ի ԱԺ ընտրություններից հետո իրենք ինչ կարգավիճակ են ունենալու: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Մենք մեր ներսում իրականացնում ենք նախագահի ծրագրերը, պետք չէ մեր կուսակցության ներսում սեւ կատուներ փնտրել, սեւ կատուներ չկան, սեւ կատուներ այն մարդկանց ուսերին են, ովքեր ուզում են ՀՀԿ-ում ինչ-որ մութ բաներ փնտրել»»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս